21 01 2019

«Մաշան և արջը» մուլտֆիլմը՝ Գինեսի ռեկորդակիր

«Մաշան և արջը» մուլտֆիլմը՝ Գինեսի ռեկորդակիր

Ռուսական «Մաշան և արջը» («Маша и Медведь») մուլտֆիլմի «Մաշա գումարած շիլա» («Маша плюс каша») խորագրով սերիան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես YouTube-ում ամենադիտված մուլտիպլիկացիոն հոլովակ, հաղորդում է РИА Новости-ն:

Հոլովակը 3,4 միլիարդից ավելի դիտում ունի: Ինչպես հաղորդվում է, դա միակ անիմացիոն ֆիլմն է, որը հայտնվել է YouTube-ի ամենադիտված տեսանյութերի հնգյակում: Ներկայում մուլտսերիալի բոլոր սերիաները միասին 42 մլրդ դիտում ունեն:

«Մաշան և արջը» մուլտֆիլմն էկրան է բարձրացել 2009թ.-ին։ 10 տարվա ընթացքում այն թարգմանվել է 36 լեզվով՝ հեռարձակվելով ավելի քան 100 երկրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ