09 06 2020

Սա մուլտֆիլմ չէ, սա դառը իրականություն է․ պետք է հույսներս իշխանության վրա չդնենք․ Հարությունյան



Իշխանությունը սկզբում ասում էր, որ վտանգավոր վիրուս չէ, անհանգստանալու կարիք չկա, դիմակների մասով ասում էին սխալ է, բայց հենց մեզ մոտ վիրուսը հասավ, վիրոսւը վտանգավոր դարձավ, սա նման է խեղկատակության։ Այս մասին  մամոլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ  նախագահ Բաբկեն Հարությունյանը։

«Սրանից հետո ոնց են մտածում, որ ժողովուրդը պետք է  լուրջ ընդունի վիրուսի գոյությունը։ Սա հետևանք է իշխանության տգիտության, ապիկարության, երբ որ իրենց անլուրջ քայլերով մարդկանց անընդհատ գցում են շփոթության մեջ»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ