01 09 2018

Facebook Watch-ը հասանելի է դարձել ողջ աշխարհին

Facebook Watch-ը հասանելի է դարձել ողջ աշխարհին

Facebook-ը հաղորդել է, որ Facebook Watch ծառայությունն այսուհետ հասանելի կլինի ողջ աշխարհում։ Այն կդառնա YouTube խոշորագույն ինտերնետային վիդեոհարթակի մրցակիցը: Այս մասին գրում է ТАСС-ը։

Ծառայությունը նախատեսված է վիդեոբլոգներ, տարբեր իրադարձությունների ուղիղ միացումներ և հեղինակային շոուներ հրապարակելու համար։ Այն, ի տարբերություն YouTube-ի, ոչ բոլորին տեսանյութեր հրապարակելու հնարավորություն կտա։

Ծառայությունը 2017-ի օգոստոսից գործում էր միայն ԱՄՆ-ի տարածքում: Ամեն օր մոտ մեկ միլիոն օգտատեր առնվազն մեկ րոպե օգտվում է այդ ծառայությունից: Տարեսկզբից դիտված տեսանյութերի ընդհանուր տևողությունը աճել է 14 անգամ:

Facebook-ը հոլովակների հեղինակներին առաջարկում է գովազդային դադարների հաշվին գումար վաստակել: Ինչպես հաղորդվում է, այս հնարավորությունը սկզբում կառաջարկվի խոշոր շուկաներում, սեպտեմբերից՝ Գերմանիայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ