18 01 2019

ԻՊ-ն փիարի համար է ստանձնել Մագնիտոգորսկում պայթյունի պատասխանատվությունը. ռուս գեներալ

ԻՊ-ն փիարի համար է ստանձնել Մագնիտոգորսկում պայթյունի պատասխանատվությունը. ռուս գեներալ

ԻՊ ահաբեկչական խմբավորումը կարող էր փիարի համար ստանձնել Մագնիտոգորսկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Նման կարծիք է հայտնել պաշտոնանկ գեներալ-մայոր, պաշտպանական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի անդամ Ալեքսանդր Միխայլովը, հայտնում է РИА Новости-ն:

«Երբ ինչ-որ տեղ ինչ-որ բան կատարվում է, որպեսզի իրենց մասին չմոռանան, նրանք հայտարարում են, որ մասնակից են այդ իրադարձություններին»,- ասել է նա:

ՌԴ ՔԿ-ն կոչ է անում չվստահել ահաբեկչական կազմակերպությունների հաղորդագրություններին, որոնք իրենց են վերագրում աշխարհի տարբեր երկրներում կատարվող բոլոր ռեզոնանսային պատահարները, նշվում է ՔԿ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

«ՌԴ Քննչական կոմիտեում շարունակում են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Մագինտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետևանքով մարդկանց մահվան փաստով քրեական գործի հետաքննությունը: Ի սկզբանե քննությունը դիտարկում է ողբերգության բոլոր հնարավոր վարկածները: Այսօրվա դրությամբ ամենահավանական պատճառը կենցաղային գազի պայթյունն է:

Միջադեպի պատճառների մասին եզրակացությունները կարող են արվել միայն քննչական գործողությունների և ձեռք բերված ապացույցների մանրակրկիտ վերլուծությունից հետո: Հետևաբար, լրագրողներին առաջարկում եմ չվստահել ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվությանը, որոնք ինչպես հայտնի է, իրենց են վերագրում աշխարհի տարբեր երկրներում կատարվող բոլոր ռեզոնանսային պատահարները»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյունի հետևանքով փլուզվել էր բնակելի շենքի  մուտքերից մելկը: Մահացել է 39 մարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ