Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 16–ին մեկնարկել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նախքան նիստի մեկնարկը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի մասին: Հարցին, թե Պրահայում ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ «ընտիր»: Հարցին, թե նա ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի»:
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը