15 01 2019

Այն ժամանակ գոնե մեզ տեղ էին տալիս, բայց այժմ Նիկոլ Փաշինյանը բան չի անում. Բողոքի ակցիա



Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց` հանդիպում պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

«Շուկայում առևտուր չի լինում, մեզ ասում են տեղափոխվեք շուկա: Հիմա կարող ենք գնալ շուկա, ապրանքը դնենք ու մինչև երեկո 1000 դրամի առևտուր չանենք: Ոնց որ ասեն՝ գնացեք գերեզմանոցում ապրանք վաճառեք, մեռելները պետք է մեզնից առնե՞ն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Առևտրականներից մեկն էլ ասաց, որ հեղափոխությունից առաջ ներկա իշխանություններն իրենց խաբել են. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, հավատացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ վատ է։ Նույն հանրապետականների ժամանակն է, ժողովուրդ, բան չի փոխվել, այն ժամանակ գոնե մեզ տեղ էին տալիս, բայց այժմ Նիկոլ Փաշինյանը բան չի անում։ Ժողովրդին խաբելով, նրանից ուտելով, չգիտենք՝ վերջն ինչ է լինելու»:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը, ով ասաց,  որ «Գումի» շուկայում, օրը 200 դրամ վարձավճարով կարող են առևտուր անել: «Ձեզ ձեռնտո՞ւ չէ ավելի հարմարավետ վայրում առևտրով զբաղվեք։ Դուք ապրանքը դնում, գտնին եք վաճառում, ինչի իրավունքը չունենք»:

Տեսանյութը՝ 5-րդ ալիքի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ