Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին, հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:
Նշենք, որ համաձայն պայմանավորվածության հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը