Թարգմանությունը, ինչպես հայտնի է, սուբյեկտիվ և ոչ միանշանակ երևույթ է, քանի որ շատ բան կախված է ոչ միայն քերականության իմացությունից, այլև նրանից, թե որքան լավ է թարգմանիչը ծանոթ լեզվի դարձվածքներին կամ, օրինակ՝ խոսակցական բառապաշարին։ Երբեմն ֆիլմերի անունների թարգմանությունը սխալներով է արվում։ AdMe.ru-ն ներկայացնում է չստացված թարգմանությունների օրինակներ։ Այս ֆիլմերի թարգմանված և օրիգինալ անուններն ընդհանուր շատ քիչ բան ունեն։
Եթե աշխարհում մրցանակաբաշխություն լիներ ամենատարօրինակ ֆիլմերի համար, ապա «Տղամարդիկ, ովքեր նայում են այծերին» (The Men Who Stare at Goats) ֆիլմը հաստատ կստանար այդ մրցանակը։ Թարգմանիչները, բարդ մտորումներից հետո ընտրելով «Խելահեղ հատուկ ջոկատը» տարբերակը, միևնույնն է, չեն կարողացել իդեալական կերպով արտացոլել ֆիլմի իրադարձությունները։
Չնայած նրան, որ Over the Hedge մուլտֆիլմի ռուսերեն թարգմանությունը («Ցանկապատից այն կողմ») համապատասխանում է մուլտֆիլմին, հավանաբար, որոշվել է նրանով, որ «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի թողարկումից 2 տարի առաջ «Ստորջրյա եղբայրություն» անիմացիոն ֆիլմը մեծ ճանաչում ձեռք բերեց։
Սա այն դեպքն է, երբ թարգմանիչները փորձել են ֆիլմի անունն առավել հասկանալի դարձնել ռուսախոս լսարանին, և լրիվ նոր բառ են հորինել՝ «Starперцы»։ Ակնհայտ է, որ այստեղ, ինչպես «Վերջին Վեգասը» ֆիլմում (Last Vegas) բառախաղ է մտտածված՝ star-աստղ, որը խորհրդանշում է աստղային դերասաններին, և ակնարկում է նրանց մեծ տարիքը՝ ռուսերեն ծեր բառից, և կիսամոռացված խոսակցական «перец» բառը, որը նշանակում է «զիլ տղա»։ Ինչպես ասում են, փորձել են անել ավելին, ստացվել է, ինչպես միշտ։
Չնայած նրան, որ «Սոված նապաստակը հարձակվում է» արտահայտությունը ֆիլմում առանցքային դեր ունի, այն քիչ բան է հանդիսատեսին պատմում ֆիլմի բովանդակության մասին։ Հավանաբար, օրիգինալ անունը թարգմանիչներին հարազատ չի թվացել «Արդարության որոնումներում» ֆիլմի ասոցիացիաների հետ՝ կապված Ռուսաստանում հայտնի ֆիլմերի հետ՝ Սթիվեն Սիգալի մասնակցությամբ, օրինակ՝ «Հանուն արդարության» ֆիլմը։ Լավ համեմատություն չէ, անկեղծ ասած։
«Մոխրոտ-տղամարդը» (Cinderella Man)- ծանրաքաշ բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի մականունն է, ում մասին և ֆիլմն է։ Հավանաբար, նման թարգմանությունն ընտրվել է միայն հանուն նրա, որպեսզի հանդիսատեսին հասկանալի լինի, թե ինչի մասին է պատմում ֆիլմը։ Ակնհայտ է, որ «Նոկդաուն» անունով այս ֆիլմն ավելի մեծ շանսեր կունենար հայտնվելու կինոթատրոններում։
Եթե նախորդ թարգմանությունները գոնե չէին հակասում օրիգինալ տարբերակին, ապա այստեղ վարձույթով զբաղվող մարդիկ ամեն ինչ գլխիվայր են շուռ տվել և Fair Game ֆիլմը, որը թարգմանաբար նշանակում է «Արդար խաղ», վերածվել է «Խաղեր առանց կանոնների»։
«Ձերդ գերազանցություն» (Your Highness) ֆիլմը ևս անհաջող է թարգմանվել, և նման «ազնվական» անվանմամբ չթարգմանվելը գուցե արդարացած է, քանի որ ֆիլմում կարմիր գիծն անցնող բազմաթիվ գռեհիկ պահեր կան։
Չնայած նրան, որ ֆիլմի թարգմանված անունը հրաշալի բնութագրում է ֆիլմում կատարվող իրադարձությունները, սակայն իրականում այն ևս բավականին հեռու է օրիգինալ տարբերակից։ Խոստովանում ենք, որ այն կարելի է և հաջողված համարել․ չէ՞ որ «Անհաջող զինվորները» անունը շատ ավելի գրավիչ է, քան «Արևադարձային կայծակը» (Tropic Thunder):
«Աստծու զենք ու զրահը» ֆիլմի 4-րդ մասը ոչ մի կապ չունի նախորդ երեքի հետ, և օրիգինալ տարբերակը՝ «Կունգ-ֆու յոգա»-ն բավականին հեռու է ռուսականից։ Ավելին, այն բավականին զիջում է մյուսներին իր որակով, ինչի մասին են վկայում ցածր վարկանշային ցուցանիշները։ Այսպիսի անուն տալը ֆիլմը վերակենդանացնելու ձևերից մեկն է։
«Հանրության թշնամիները» ֆիլմը որոշել են դարձնել «Ջոննի Դ․»։ Բոլորին էլ հասկանալի է, որ սա արվել է՝ հաշվի առնելով այն, որ գլխավոր դերակատարը Ջոննի Դեպն է, սակայն ֆիլմի հերոսի անունն էլ Ջոննի Դիլինջեր է։
«Աշխարհի վերջը» (The World’s End) ֆիլմը թարգմանել են «Առմակեդոնցին»։ Եվ իսկապես, այն, ինչ տեղի է ունենում ֆիլմում, կարելի է բնութագրել որպես առմակեդոն, իսկ օրիգինալ տարբերակը գրավիչ չէ։
«Աշտակարի թալանը» (Tower Heist) ֆիլմը թարգմանել են «Ինչպես զարդարել երկնաքերը»։ Այո, ֆիլմում կա թալան և երկնաքեր, որը, սակայն, ոչ ոք չէր պատրաստվում զարդարել։
«Մոցարտը և կետը» ֆիլմը թարգմանել են «Սիրուց խելագար»։ Վարձույթներով զբաղվողները առավել հետաքրքրական տարբերակ են մտածել՝ ռոմանտիկ ֆիլմի համար մեծ լսարան հավաքելու ակնկալիքով, քանի որ օրիգինալ տարբերակը չի բացահայտում խոր դրաման, որի հերոսները, չնայած հիվանդությանը, կարողանում են սիրել և հասկանալ իրար։
Հիշո՞ւմ եք «Ջեյն զինվորը» ֆիլմը։ Իսկ գլխավոր հերոսուհու անո՞ւնը։ Եթե մոռացել եք, հիշեցնում ենք՝ նրա անունը Ջորդան Օ՛Նիլ է․ նման չէ, անպես չէ՞։ Պատճառն այն է, որ G.I. Jane-ը ԱՄՆ-ում բանակում կանանց համար ընդունված անուն է, պայմանական անուն, որով օրինակ կոչում են չնույնականացված անձանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը