10 01 2019

Խոշոր վթարի վիրավորներին դուրս է բերել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ Shamshyan.com

Խոշոր վթարի վիրավորներին դուրս է բերել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ Shamshyan.com

Երևանում հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարեւանությամբ, բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի և Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հրշեջ-փրկարարները եւ մինչ հիվանդանոց տեղափոխելը, Ա. Մուրադյանը բժիշկների հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ