07 01 2019

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 75-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 75-ի

Իրանում Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 75-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի արտահերթ բուժօգնության ծառայությանը։

Ինչպես հաղորդվում է, շատերը թեթև վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 30 մարդ տարբեր վնասվածքներով դիմել էր իրանական հիվանդանոցներ:

Կիրակի իրանա-իրաքյան սահմանին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 13:42-ին, երկրաշարժի օջախը գտնվում էր 40 կմ խորությամբ: Էպիկենտրոնը՝ Բաղդադից 136 կմ հյուսիս-արեւելք եւ իրանական Իլամ քաղաքից 87 կմ հյուսիս-արևմուտք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ