Հունվարի 1-ի ժամը 00.01-ից հունվարի 4-ի ժամը 12.00-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը