29 12 2018

«Դիլիջան» ազգային պարկում եղևնիներ են հատվել

«Դիլիջան» ազգային պարկում եղևնիներ են հատվել

«Դիլիջան» ազգային պարկում եղևնիներ են հատվել: Այս մասին ահազանգում է Բնապահպանի տուն նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը, հաղորդում է Econews.am-ը: 

«Դիլիջանում նորից ծառեր են հատվել: Այս անգամ գտանք 10 հատ մեծ եղևնի: Միգուցե էլի կան, պետք է ուսումնասիրել, բայց մնացածը թողնում ենք համապատասխան մարմինների վրա: Այս դեպքը բացահայտելը պիտի դժվար չլինի մասնագետների համար: Տվյալ դեպքում տարածքը Դիլիջանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ