«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 30-ից սահմանափակում է Ղազախստանի, Հայաստանի, Իտալիայի, Բելգիայի և Նիդեռլնադների մի շարք ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները՝ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների պատճառով, հայտնում է РИА Новости-ին:
«Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի անասնաբուժասանիտարական պահանջների խախտումներ են բացահայտվել կենդանական ծագման արտադրանքի մեջ: Խախտումների կրկնակի բացահայտմամբ պայամնավորված՝ «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 30-ից սկսած կենդանական արտադրանքի համար ժամանակավոր սահմանափակումներ է ներմուծում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընկերությունների շարքում նշվում է նաև հայաստանյան «Ֆիշարտ» ընկերությունը, որի ձկան խավիարում թթխմոր է հայտնաբերվել: Գերատեսչությունը նաև ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ է սահմանում հայկական «Ռիչ Ֆուդ» ընկերության արտադրանքի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը