24 12 2018

Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 373-ի

Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 373-ի

Ինդոնեզիայի Յավա կղզու արեւմտյան Բանտեն նահանգին հարվածած ցունամիի հետեւանքով 373 մարդ է մահացեկ։ Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությունը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 61 մարդ նախկինի պես համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

1 400 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ինդոնեզիայում հզոր ցունամի է գրանցվել։ Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ