Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 222-ի: Վերջին տվյալներով կա 843 տուժած, 30 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի խոսքով՝ զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ փրկարարները դեռևս աղետից տուժած ոչ բոլոր տարածքներում են եղել: Աղետից ամենաշատը տուժել է Ճավա կղզու Բանտեն մարզի Պանդեգլանգ շրջանը:
Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում իր խոր վիշտն է արտահայտել ցունամիի զոհերի համար՝ նշելով, որ կառավարության բոլոր համապատասխան պաշտոնյաներին հրահանգել է անհապաղ միջոցներ ձեռնարկել կորածներին որոնելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Jumlah korban dan kerusakan akibat tsunami di Selat Sunda per 23/12/2018 pukul 16.00 WIB tercatat 222 orang meninggal dunia, 843 orang luka-luka & 28 orang hilang. Kerusakan fisik: 556 unit rumah rusak, 9 unit hotel rusak berat, 60 warung kuliner rusak, 350 kapal-perahu rusak. pic.twitter.com/7esz00fnD7
— Sutopo Purwo Nugroho (@Sutopo_PN) 23 декабря 2018 г.
Three tourists died at this beachfront hotel. #tsunami pic.twitter.com/I0zzBoxfTG
— David Lipson (@davidlipson) 23 декабря 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը