ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» հմ. 1535-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2019թ. հունվարի 15-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը