22 12 2018

Բողոքի ակցիա` Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի

Բողոքի ակցիա` Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի

Գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Էջմիածնում բողոքի ակցիաներ են սկսվել։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Նրանք փակվել են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը։

Ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում տեղում` թույլ չտալով բախումներ: 

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։  

Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ