21 12 2018

Ի՞նչ միջոցներով է գնվել տոնածառը. պարզաբանում է քաղաքապետը

Ի՞նչ միջոցներով է գնվել տոնածառը. պարզաբանում է քաղաքապետը

Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներով: Այս մասին դեկտեմբերի 21-ին  ավագանու արտահերթ նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Խնայվել է մոտ 600 միլիոն դրամ ու ոչ թե խնայվել է` ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակերպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ:  Եղևնին արժե 21 միլիոն  900 հազար դրամ, լույսերի հավաքածուն` 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները` 10 միլիոն 132 հազար 400 դրամ: Տոնածառը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնությունից և Երևան տեղափոխել նոր արհեստական տոնածառ՝ 35մ բարձրությամբ՝ իր համապատասխան լույսերով և զարդարանքով՝ 85 մլն 32 հազար ՀՀ դրամ արժեքով»,- ասաց քաղաքապետը։ 

Նա նշեց, որ թե' լույսերը, թե' խաղալիքները հետագայում կարող են օգտագործվել այլ նպատակներով` տարբեր վարչական շրջաններում։ «Տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ»,- նշեց քաղաքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ