18 12 2018

19-ամյա զինվորը գլխի մասում հրազենային վնասվածք է ստացել

19-ամյա զինվորը գլխի մասում հրազենային վնասվածք է ստացել

Դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ