13 12 2018

Հայ հրշեջը ՌԴ-ում 11 մարդու կյանք է փրկել և դարձել «Տարվա մարդ»

Հայ հրշեջը ՌԴ-ում 11 մարդու կյանք է փրկել և դարձել «Տարվա մարդ»

ՌԴ Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար հաղթել է «Տարվա մարդ-2018» դաշնային մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում։ Այս մասին հայտնում է Vedtver.ru-ն։

Էրիկ Մինասյանը ծառայության մեջ է 2007 թվականից: Մինասյանը մասնակցել է հրդեհաշիջման ավելի քան 100 աշխատանքների՝ անձամբ փրկելով 11 մարդու կյանք: Նա պարգևատրվել է «փայլուն ծառայության» երրորդ կարգի շքանշանով:

«Չկա ավելի ազնիվ գործ, քան կարիքի մեջ գտնվողին օգնելը: Ես հպարտ եմ նրանով, որ կարողացել եմ ղեկավարներիս սպասելիքներն արդարացնել: Միայնակ ոչինչ չես կարող անել, պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որտեղ փոխադարձ վստահություն կա»,- ասել է Մինասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ