Մարզերից մեկում դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը, ըստ նախնական տեղեկությունների, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։ Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վարդան Շ.-ի հարազատները։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը