11 12 2018

Սինգապուրում բանվորին մեղադրել են 1 դոլար կաշառք վերցնելու մեջ

Սինգապուրում բանվորին մեղադրել են 1 դոլար կաշառք վերցնելու մեջ

Սինգապուրում բեռնախցերի դեպոյի աշխատակցին 1 դոլար կաշառք վերցնելու մեղադրանք են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում տալով Straits Times-ին

Ինչպես հաղորդվում է, հենց այդքան գումար է ՉԺՀ-ի 47-ամյա քաղաքացի Չեն Ցզիլյանը անցյալ տարվա հոկտեմբերին շորթել վարորդից՝ ժամանակին նրա բեռնատարից բեռնախցիկը տանելու դիմաց։ Նա 2016թ․ մայիսից նաև կաշառքներ է ստացել այլ վարորդներից։

Նման մեղադրանք է ներկայացվել դեպոյի աշխատակիցներից ևս մեկին, ով վարորդներից կաշառքներ է վերցրել 2014-ի սեպտեմբերից 2018թ․ մարտն ընկած ժամանակահատվածում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ