Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն։
ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև դեկտեմբերի 12-ը` ժամը 11.00-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը