11 12 2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացնում է, որ տոնական հանգստյան օրերի մոտենալուն հետ հարկավոր է լինել ավելի ուշադիր նույնիսկ շփումներում եւ շրջապատի ընտրության հարցում, քանի որ այդ օրերին, խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ոչ-աշխատանքային օրերի մասին է, որպես կանոն Հայաստանում շատանում են այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են՝ կողոպուտը, գողությունները, բնակարանային գողությունը, գրպանահատությունը եւ այլն։

Ոչ-աշխատանքային օրերի ընթացքում ամբողջ Եվրոպայում էլ աճում է վերազգային ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ անձանց կողմից բռնարարքների իրականացման հավանականությունը, ովքեր ներշնչված են ծայրահեղական գաղափարախոսություններով։ Ծայրահեղականները կենտրոնանում են տուրիստական վայրերի վրա, ինչպես ասենք առեւտրի կենտրոնների, օդանավակայանների, ակումբների, ռեստորանների, պաշտամունքային կառույցների, տրանսպորտային հանգույցների եւ այլ խոցելի վայրերի, որտեղ հաճախ են այցելում Արեւմուտքի մարդիկ։ Դեսպանատունը հորդորում է տոնական եւ այլ միջոցառումների ժամանակ լինել ուշադիր եւ զգոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ