«Մութ ու ցուրտ» 90-ականներին Հայաստանից արտագաղթի հզոր ալիքը, թվում էր, ավարտվել է հաջորդ տասնամյակում։ Հայրենիքը մշտապես լքելու մտադրություն ունեցողների թիվը ինքնաբերաբար կրճատվել է։ Սակայն արտագաղթելու ցանկություն ունեցողներն, այնուամենայնիվ, քիչ չեն՝ վերջին տարիներին կրկին բնակչության նկատելի արտահոսք է դիտարկվում։ Ճիշտ է՝ ոչ այնքան հզոր, ինչպես նախկինում էր։ Սակայն արտագաղթը առկա է եւ նույնիսկ աճում է։ Դրա պատճառներից մեկը Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու իրական հնարավորություններն են, գրում է News.am-ը։
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել նախկին միութենական հանրապետություններից 185 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 19,9 հազարը Հայաստանից։ Այս թվաքանակի մեջ մեր երկրի մասնաբաժինը բավական բարձր է՝ 10,8 տոկոս։
Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների թվով մենք զիջում ենք միայն Ուկրաինային(60,3 հազ․ մարդ), Ղազախստանին (31,9 հազ․ մարդ) եւ Տաջիկստանին (24,9 հազ․ մարդ)։ Այսինքն այն երկրներին, որոնց մենք զգալիորեն զիջում ենք բնակչության թվով։ Այստեղից էլ՝ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների մեջ, ելնելով բնակչության մասնաբաժնից, նախկին ԽՍՀՄ-ի երկրների շարքում Հայաստանն առաջատար է՝ 0,7 տոկոս՝ Ոկրաինայի 0,1, Ղազախստանի 0,2 եւ Տաջիկստանի 0,3 տոկոսի դեմ։
Ռուսաստան եւ այլ երկրներ Հայաստանի քաղաքացիների արտագաղթի պատճառները հայտնի են։ Դրանք են՝ մեր երկրում զանգվածային գործազրկությունը, դրամային եկամուտների ցածր մակարդակը (այդ թվում աշխատավարձերն ու թոշակները), ինչպես նաեւ աճող սերնդի ապագայի հետ կապված հարցերը։ Այս տեսակետից, ապրելու համար հրապուրիչ բավական մեծ թվով երկրներ կան։ Սակայն, ի տարբերություն դրանցից շատերի, Հայաստանի բնակիչների համար Ռուսաստանում շատ ավելի հեշտ ու դյուրին է քաղաքացիություն ստանալը։ Այդ պատճառով մեր շատ աշխատանքային միգրանտները (նաեւ այդ կարգավիճակը չունեցող Հայաստանի բնակիչները) դեմ չեն օգտվելու նման հնարավորությունից։
Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների թվով մենք զիջում ենք միայն Ուկրաինային(60,3 հազ․ մարդ), Ղազախստանին (31,9 հազ․ մարդ) եւ Տաջիկստանին (24,9 հազ․ մարդ)։ Այսինքն այն երկրներին, որոնց մենք զգալիորեն զիջում ենք բնակչության թվով։ Այստեղից էլ՝ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածների մեջ, ելնելով բնակչության մասնաբաժնից, նախկին ԽՍՀՄ-ի երկրների շարքում Հայաստանն առաջատար է՝ 0,7 տոկոս՝ Ոկրաինայի 0,1, Ղազախստանի 0,2 եւ Տաջիկստանի 0,3 տոկոսի դեմ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը