«Ռուսաստանի մեծագույն անուններ» մրցույթի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ՌԴ 42 օդանավակայան նոր անվանում է ստանալու: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը կանվանակոչվի հայտնի գրող Ալեքսանդր Պուշկինի, իսկ «Դոմոդեդովո»-ն՝ հանրահայտ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի պատվին, հայտնում է gazeta.ru-ն:
Կրասնոյարսկի օդանավակայանը կարող է նոր անուն ստանալ՝ ի պատիվ քաղցկեղից կյանքից հեռացած Դմիտրի Խվորոստովսկու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը