Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվամբ կոչելը կդառնա օդային նավահանգստի և Ղրիմի հաջող միաձուլում։ Այս մասին հայտնել է հանրապետության Հասարակական պալատի ղեկավար Գրիգորի Իոֆեն, գրում է РИА Новости-ն։
«Սիմֆերոպոլ» օդանավակայանը մասնակցել է «Ռուսաստանի մեծ անուններ» ծրագրին, որի համաձայն՝ հանրահայտ համերկրացիների անուններով պետք է լրացվեն երկրի առավել քան 40 ավիահանգույցների անվանումները։
Ղրիմի բնակիչները ամենաշատ ձայները տվել են Հովհաննես Այվազովսկու օգտին։ Քվեարկության արդյունքները կտրամադրվեն ՌԴ կառավարությանը, անվանակոչման մասին հրամանագիրը կստորագրի երկրի նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը