Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը, Սեւաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից եւ հայտարարում է, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Իհարկե, դա չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, բայց Ուկրաինան ձեւակերպեց իր մոտեցումը», - ասել է Մեդինսկին:
Մեդինսկիի խոսքով՝ Կիևի գրավոր առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը