05 12 2018

Դարձյալ կրակոցներ՝ Երևանում․ Shamshyan.com

Դարձյալ կրակոցներ՝ Երևանում․ Shamshyan.com

Գիշերը կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետքերով:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով արդեն հանցագործությունը կատարող անձանց հետքի վրա են:

Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր:

Վերջին շրջանում Երևանում կրակոցները հաճախակի են դարձել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ