04 12 2018

Տոներն են մոտենում. Ամանորին երկար կհանգստանանք

Տոներն են մոտենում. Ամանորին երկար կհանգստանանք

Հայաստանում ամանորի  տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:

Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն էր տվել, ըստ որի 2019 թվականի հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը պետք է լինեին աշխատանքային: Այդ նախագիծն ուղարկվել էր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, սակայն հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է, այնուհետեւ հետաձգված նախագիծը հանվել շրջանառությունից:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերը կրճատելու նախաձեռնողը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ