Դեկտեմբերի 11-ին և 14-ին ՄԳԻՄՕ-ում և Ռուսաստանի ԱԳ նախարարության Դիվանագիտական ակադեմիայում տեղի կունենան քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի `«Ժամանակակից լրատվամիջոցների համակարգում քաղաքական իմաստների ձեւափոխումը» թեմայով այս տարվա վերջին դասախոսությունները:
ՄԳԻՄՕ-ի մագիստրոսների և Դիվանագիտական ակադեմիայի համաշխարհային էկոնոմիկայի ու վերապատրաստման ֆակուլտետների ուսանողների համար նախատեսված դասընթացը կշարունակվի 2019 թվականի փետրվարից:
«Ժամանակակից լրատվամիջոցների համակարգում քաղաքական իմաստների ձևափոխումը» հատուկ դասընթացը բաղկացած է չորս մասից: Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է վերջին 10 տարվա ընթացքում քաղաքական դիսկուրսի կարեւոր հատկանիշների փոփոխությունները, պատմում է զանգվածային մշակույթի պատմությունների եւ հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի աճի մասին:
Հիշեցնենք, որ առաջին դասախոսությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը