ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա նաև հաղորդել է ՝ հրդեհների հետևանքով վնասվել է նաև հայ ընտանիքներին պատկանող 3 տուն:
Կալիֆոռնիայի իշխանությունները հրդեհից հետո դեռևս չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը