24 11 2018

«Լացող մոր արձանը» գտել են

«Լացող մոր արձանը» գտել են

Սպիտակում երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցվող հուշահամալիրից գողացված «Լացող մոր արձանը» գտնվել է: 250-300 կիլոգրամ կշռող բրոնզե արձանը օրերս Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվել եւ համալիրի տարածքում տեղադրվել կեսգիշերին մոտ, իսկ առավոտյան անհետացել էր:

Ոստիկանները հայտնաբերել են գողացված արձանը, այժմ այն ապահով վայրում է: Արձանը կտեղափոխվի համալիրի տարածք, երբ պատվանդանն ամբողջությամբ պատրաստ լինի:

Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետարանը տարածքը տրամադրել էր անվարձահատույց: Եվ դեռ 2 տարի առաջ կանգնեցվել էր ռուս զինվորի արձանը՝ ի հիշատակ այն բոլոր մարդկանց, ովքեր 1988-ի աղետի հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելիս զոհվել էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ