Տարբեր տարիքի և սոցիալական խմբի մարդիկ՝ մեկ հարկի տակ: Կանադայում միավորել են մանկատներն ու ծերանոցները: Այս մասին հայտնում է mediabrest.by-ը: Տարեցները գտել են սիրող թոռներ, իսկ ծնողազուրկները առաջին անգամ զգացել են ծնողական սեր ու հոգատարություն:
Բժիշկներն արձանագրել են կենսական ուժերի վերականգնում տարեցների մոտ, հետաքրքրություն կյանքի հանդեպ ու աչքերում փայլ:
Նրանք նշում են, որ մինչ երեխաների հայտնվելը, տարեցների կյանքն ասես ավարտված լիներ: Իսկ երեխաները նրանց հետ շփելուց հետո ձերբզատվեցին վախից, տխրությունից, լարվածությունից ու վերածվեցին սովորական աղմկոտ երեխաների:
Երեխաները գտան ընտանիք, որը երբեք չեն ունեցել, իսկ տարեցները կրկին զգացին հարազատ տան ջերմությունը՝ լի թոռներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը