24 11 2018

Համաերևանյան երթը մեկնարկել է

Համաերևանյան երթը մեկնարկել է

Նոյեմբերի 24-ի առավոտից մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը: Երթը սկսվել է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից

«Շարժվում ենք ռազմական ինստիտուտի հետևակի մարտական մեքենայի՝ ուղիղ դիմացի մայթից: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում նախապես գրել էր Նիկոլ Փաշինյանը:

 Երթուղին հետևյալն է.

Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ