ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության նիստում հայտարարեց, որ մեկ քրեական գործ է հարուցվել՝ ներառելով բոլոր խախտումները, և այժմ գտնվում է նախաքննության փուլում: «Մինչև հիմա մենք չունենք այս տեսակի իրադրություններում վնասի հաշվարկման մեթոդ: Այդ նույն ջրաչափերի բացակայության դեպքում մենք չունենք հաշվարկման մեթոդ, որպեսզի պարզենք, թե իքս էլեկտրաէներգիա արտադրելու համար որքան ջուր են իրենք սպառել»,- ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ իրավական կարգավորումներով դաշտն այսօր հստակեցնելու հնարավորություն կա: Այժմ դեռ պարզ չեն այն պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել խախտումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը