22 11 2018

Հովհաննես Սահակյանը հերքում է պետական միջոցների յուրացման մասին լուրերը

Հովհաննես Սահակյանը հերքում է պետական միջոցների յուրացման մասին լուրերը

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հերքում է «Ժամանակ» թերթի այսօրվա հոդվածը, որում ասվում է որ Հովհաննես Սահակյանը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին, որոնց գումարը գերազանցում է 50 մլն դրամը:

«Լուրը անհեթեթություն է, հերթական անգրագետ և դիլետանտ մոտեցում է մի պարզ պատճառով, որովհետև Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչության կողմից ստուգումների արդյունքում, արձանագրությունների հիման վրա կազմված ակտում, հստակ նշված են 2014-2016 թվակաները: Ես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվել եմ 2017 թվականի օգոստոսի 9-ից»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ