21 11 2018

Համաերևանյան մեծ երթ է սպասվում

Համաերևանյան մեծ երթ է սպասվում

Նոյեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա մեծ երթ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երթը համաերևանյան է:

«Հույս ունեմ, որ լավ կքայլենք: Ի վերջո հեղափոխության փուլն արժևորելու, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար: Անցնելու ենք Երևանի բազմաթիվ փողոցներով: Փորձելու ենք լինել վարչական շրջաններում:

Նոյեմբերի 24-ին՝ 10:00-ին կքայլեմ Նոր Նորքից՝ ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Կքայլենք ներքև: Կգնանք Քանաքեռ Զեյթուն, Կոմիտաս: Սպասում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ քայլելու մեծ ուժ են զգում: Սա շատ լավ առիթ է, որ ձեզ տեսնեմ, շփվենք մի քիչ: Կարոտել եմ բոլորիդ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ երթն անսովոր կլինի, այնպիսին, ինչպիսին լինում էր հեղափոխության օրերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ