21 11 2018

Հեղափոխությունը Սփյուռք չի՞ հասել

Հեղափոխությունը Սփյուռք չի՞ հասել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի ընթացքում՝ մոյեմբերի 14-18-ը, Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո:

Մարաթոնն ընդգրկել է Ֆրանսիան, Շվեյցարիան, Գերմանիան, Հունաստանը։ Այստեղ ուշագրավն այն է, որ թեև հավաքագրումը մի փոքր ավելի է 2017 թվականից (1 մլն 230 հազար եվրո), բայց քիչ է նախորդ տարիներին հավաքագրվածից։ 2016-ին հանգանակվել էր 1.3 միլիոն եվրո, 2015-ին՝ 1.3 միլիոնից մի փոքր ավելի։

Հավելենք, որ թիվը դեռ միայն խոստման մասին է, ոչ թե վերջնական հավաքագրման։

Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո բազմիցս նշվել է, որ Սփյուռքը պատրաստ կանգնած է բոլոր ոլորտներում ներդրում կատարելու համար։ Հեռախոսամարաթոնի լոգոն էլ փոխել էին ու ավելացրել «Նոր Հայաստան»-ը։

«Հեռախոսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Եվ ուրեմն ինչո՞ւ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ իրենց մեծ համակրանքը մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները ի ցույց չեն դնում՝ ներդրում անելով պետականաշինության գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ