Նյու Յորքի հյուսիսում մոտ 12.000 բնակիչ ժամանակավորապես առանց էլեկտրականության է մնացել սկյուռիկի պատճառով։ Այս մասին հայտնում է NY Daily News-ը:
Ինչպես հաղորդվում է, կոմունալ ընկերության փոխանցմամբ՝ սկյուռը կարողացել է ներթափանցել Լանկասթերի շրջանի ենթակայան, որը գտնվում է Բաֆֆալո արվարձանում:
Կրծողին հաջողվել է խափանել միանգամից երեք ենթակայանի աշխատանքը:
Տեխնիկական խնդիրը հաջողվել է հարթել միայն 3 ժամ անց:
Նշվում է, որ 2013-2014թթ․ էլեկտրաէներգիայի ոչ պլանային անջատումների 9-21%-ը կապված է եղել կենդանիների միջամտության հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը