19 11 2018

Սպառնում են ցած նետվել, պահանջում են Փաշինյանին․ Shamshyan.com

Սպառնում են ցած նետվել, պահանջում են Փաշինյանին․ Shamshyan.com

Ինքնասպանության փորձ կատարած տղամարդիկ ունեն բնակարանային խնդիր: Նրանք ասել են, որ իրենք մանկատան սաներ են եղել: Մանկատան սաներին բնակարաններ են բաժանվել, իրենց բնակարան չեն հատկացրել: Սա է եղել խնդիրը, որը նրանք ներկայացրել են։ Ինքնասպանության փորձը կանխվել է։

***

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ:

Նշված տղամարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու այս պահին հրաժարվում են որևէ մեկի հետ բանակցություններ վարել: Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ