18 11 2018

ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը կրկին փակ է

ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը կրկին փակ է

Բերդավանի բնակիչները նոյեմբերի 18-ին կրկին ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են իշխանություններից ադրբեջանական կողմի հետ բանակցել և վերադարձնել արդեն 4 ամիս գերության մեջ գտնվող 34-ամյա Կարեն Ղազարյանին:  Բողոքող բնակիչներին են միացել նաև հարակից գյուղի բնակիչները:

Բողոքողների հետ բանակցում է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։

«Մեր միակ հնարավորությունն էս է, մենք ուրիշ ձև չենք տեսնում: Եթե Ադրբեջանն այդ դատի մասին չհայտարարեր, մենք էլի կսպասեինք, բայց դա մեզ լրիվ հունից հանեց: Իմ անմեղ երեխուն դիվերսանտ են դարձրել»,- մարզպետին դիմեց Կարեն Ղազարյանի մայրը:

Բնակիչները մարզպետից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել՝ իրենց խնդրին լուծում տալու համար, սակայն Ղալումյանը պատասխանեց, որ սա խնդիր է Ադրբեջանի հետ, որի լուծումը այդքան էլ տեսանելի չէ։

Գյուղի ճանապարհը որոշ ժամանակ փակ պահելուց հետո բերդավանցիները քայլերթով շարժվեցին արդեն դեպի Թբիլիսի տանող միջպետական ճանապարհը փակելու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ևս մարզի բնակիները բողոքի ակցիա են իրականացրել՝  ՀՀ–Վրաստան միջպետական ճանապարհը փակելով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ