17 11 2018

Գերեվարվածի հարազատները փակել էին ՀՀ-Վրաստան ճանապարհը

Գերեվարվածի հարազատները փակել էին ՀՀ-Վրաստան ճանապարհը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին, որոնց թվում նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանն է:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել 1984 թվականի ծնված հայ «զինծառայող» Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր, որ Կարեն Ղազարյանը զինծառայող է. «Նա չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում»:

Իսկ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Նրանք ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Հայկական կողմում է նաև Էլնուր Հուսեյնզադեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ