17 11 2018

Կենդանաբանական այգում լայնածավալ ստուգումներ են սպասվում

Կենդանաբանական այգում լայնածավալ ստուգումներ են սպասվում

Հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում՝ հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդ որում, ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու դիմաց նոյեմբերի 17–ին վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել այգու նախկին և ներկայիս աշխատակիցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ