Մալթայում 47-ամյա քահանա Ջոն Սուլթանան համացանցի աստղ է դարձել իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութով, հայտնում է Life.ru-ն։
Ինչպես հաղորդվում է, քահանան նոր պաշտոն ստանալու առթիվ որոշել է զբոսնել թանկարժեք Porsche Boxster մեքենայով, որը հատուկ ամրացված ճոպաններով տեղաշարժել են տասնյակ երեխաներ: Երեխաները եղել են տեղի դպրոցներից մեկի աշակերտները: Տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում:
Օգտատերերին ապշեցրել է քահանայի վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Նրանք պահանջել են, որ հոգևորականը պատասխան տա արածի համար: Սակայն տեղի իշխանությունները փորձել են շտկել իրավիճակը՝ բացատրելով, որ Մալթային պատկանող Գոցո կղզու որոշ գյուղերում գործող ավանդույթի համաձայն՝ նորանշանակ քահանաներին այս կերպ են շնորհավորում: Նրանք նաև նշել են, որ շքեղ Porsche-ն քահանայի համար հենց գյուղի բնակիչներն են ընտրել: Ինքը՝ Ջոն Սուլթանան, ասել է միայն, որ օգտատերերն իրավիճակը սխալ են գնահատել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը