19 09 2023

«Ես Արտաշատից չեմ եկել խոսելու, եկել եմ զինվորագրվելու նպատակով»․ հոգևորականը՝ կառավարության դիմաց



 

«Ես Արտաշատից չեմ եկել խոսելու, եկել եմ զինվորագրվելու նպատակով։ Եկել եմ զինվորագրվելու թուրքի դեմ, ոչ թե մեկ-մեկի։ Գոռալով ոչ մի բանի չենք հասնի։ Պետք է պետական մասշտաբով մտածել Արցախի փրկության մասին, ունենալ գլուխ, ունենալ առաջնորդ, որ մարմինը անկապ շարժումներ չանի։ Ընտրեք էդ գլուխը, էդ հանձնախումբը, որ առաջնորդի ժողովրդին»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը։

«Ես մեկօր շուտ մեռնեմ կամ մեկ տարի ուշ, ոչ մի բան չի փոխվի, բայց իմանամ, որ մի բան արեցի իմ հայրենիքին։ Էդ տրամաբանությամբ պետք է շարժվել։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ