Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են խտրական վերաբերմունք ցուցաբերել ազգային կառույցների նկատմամբ։ Ինչպես հայտնի դարձավ Past.am-ին, այս անգամ նման վարքագծով աչքի է ընկել մեր երկրում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
Չեխիայի հայ համայնքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին սպասվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի այցը։ Սակայն բարձրաստիճան հոգևորականի այցը Չեխիա տեղի չի ունենա, քանի որ չեխական դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Մայր Աթոռի դիվանապետին։
Մեր աղբյուրները նշում են, որ դեսպանատան աշխատակիցները Սրբազանի հետ շփումներում խախտել են ոչ միայն դիվանագիտական, այլև պարզ մարդկային էթիկայի կանոնները, ինչը վրդովեցրել է Չեխիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Վերջիններս պնդում են, որ սա աննախադեպ երևույթ է, երբ որևէ երկրի դեսպանատուն նման ընդգծված խտրական վերաբերմունք ցույց տա այդչափ բարձրաստիճան հոգևորականի և ընդհանրապես Մայր Աթոռի հանդեպ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը