ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր պատերազմներում ծախսել է 5,9 տրլն դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ամերիկյան Բրաունի համալսարանի անցկացրած հետազոտությունը:
Հետազոտության հեղինակ Նեթ Քրոուֆորդի տվյալներով՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում, որտեղ ԱՄՆ-ն մասնակցություն է ունեցել, զոհվել է 480 հազար մարդ, որոնցից 244 հազարը խաղաղ բնակիչներ են: 10 մլն մարդ փախստական է դարձել:
Մինչդեռ Պենտագոնից հայտարարել են, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2018 թվականի ֆինանսական տարվա ավարտ պատերազմական ծախսերը կկազմեն 1,7 տրլն դոլար:
Քրոուֆորդը նշում է, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչության ծախսերը ներառում են ռազմական գործողությունների ծախսերի միայն մի մասը:
Օրինակ, 2023թ.-ին վերջ դրվի ռազմական գործողություններին, ապա ԱՄՆ-ն ամենաքիչը ծախսած կլինի 6,7 տրլն դոլար՝ չհաշված պարտքի տոկոսագումարները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը