13 11 2018

Հանրային քննարկում՝ հեծանվային երթուղի առանձնացնելու համար

Հանրային քննարկում՝ հեծանվային երթուղի առանձնացնելու համար

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով Երևանի մի քանի փողոցներում նախատեսում են մայթերի մի մասն առաձնացնել հեծանվային երթուղու համար: Այս մասին տեղեկանում են ոստիկանության պաշտոնական կայքէջից:

Հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երևան քաղաքում ավելացել են հեծանվորդները՝ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երևան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաև կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով: Խնդրվում է առաջարկությունները մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ