12 11 2018

Դոնեցկում կայացած ընտրություններում հաղթել է Դենիս Պուշիլինը

Դոնեցկում կայացած ընտրություններում հաղթել է Դենիս Պուշիլինը

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում նոյեմբերի 11-ին կայացել են ընտրություններ, որոնցում 60,85 տոկոս ձայնով հաղթում է Դենիս Պուշիլինը: Այս մասին հայտնում է Կոմերսանտը:

Նշենք, որ Կիևը հայտարարել է, որ չի ճանաչի ընտրությունները: Դրանք ոչ լեգիտիմ են համարում նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ը:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ ընտրությունները չեն հակասում Մինսկի պայմանավորվածություններին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ